Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Իմ քայլը» «ժուչոկներից» հեռու փակ նիստ է անցկացրել

«Իմ քայլը» «ժուչոկներից» հեռու փակ նիստ է անցկացրել
07.06.2019 | 17:01

«Ժողովուրդը» գրել է. «Երեկ երեկոյան ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանը կարճատև նիստ անցկացրեց երեկոյան ժամի և հենց խմբակցությունում, որտեղ վերջերս պատգամավորներն ավելի են գերադասում քննարկումներ ունենալ փակ ֆորմատով, անցանկալի արտահոսքերից խուսափելու համար: Սակայն հետաքրքիր է, որ խմբակցության նիստին ոչ բոլոր պատգամավորներն են ներկա եղել, դեռ ավելին՝ շատերը նույնիսկ տեղյակ էլ չեն եղել, որ այդպիսի նիստ է լինելու, և արդեն շենքում չեն էլ եղել, սակայն խմբակցությունից էլ վստահեցրել են, թե ընթացիկ քննարկումներ են, և կարող են նաև չմասնակցել:

Խմբակցության քննարկումներն ընթանում էին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ, որը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վստահեցրեց, թե որևէ առանձնահատուկ բան չկա, և ընթացիկ քննարկումներ են: Ամեն դեպքում, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում փոփոխություններ են սպասվում գործադիրում, և երեկ պատգամավորները նաև այդ հարցին են անդրադարձել: Մամուլը տևական ժամանակ գրում է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հնարավոր պաշտոնանկության մասին, և այդ խոսակցությունները չեն դադարում նաև նախարարության ներսում: Անձամբ Զեյնալյանը վերջերս «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում խուսափել էր խոսել իր հնարավոր պաշտոնանկության մասին, իսկ օրերս էլ լրագրողների հետ զրույցում ընդգծել էր, թե կառավարությունը գոհ է իր աշխատանքից: Սակայն նաև իշխանական պատգամավորներն են մասնավոր զրույցներում դժգոհում Զեյնալյանի գործունեությունից և ոլորտի վիճակից՝ ասելով, թե գործ չի արվում: Եվ հիմա իշխանության ներսում ակտիվորեն խոսվում է Զեյնալյանի պաշտոնանկության մասին, իսկ որպես նրան ամենահավանական փոխարինող նշվում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի անունը: Բացի նրանից՝ այլ անուններ ևս կան, սակայն նա ամենահավանականն է համարվում: Նա նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հարսանիքի քավորն է:
Հավելենք, որ երեկ իշխանական խմբակցության ՔՊ-ական պատգամավորները հավաքվել էին նաև գրասենյակում՝ մասնակցելու կուսակցության վարչության անդամի քարոզարշավին»:

Դիտվել է՝ 1867

Մեկնաբանություններ